ԿԸՀ-ն հայտարարեց նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը |armenpress.am|
16:52 - 22 հուլիսի, 2021

ԿԸՀ-ն հայտարարեց նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը |armenpress.am|

armenpress.am: Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումից և ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրելու հետո:

«ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օր է  հայտարարվում 2021 թվականի օգոստոսի 2-ի երկուշաբթի օրը ժամը 10:00-ն»,-հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջան  հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել