Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|
12:38 - 22 հուլիսի, 2021

Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր և երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք, և իրենց կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։

Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։

Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել