Բասկետբոլի հավաքականի 5 անդամներ ազատվեցին զինծառայությունից |armenpress.am|
12:33 - 22 հուլիսի, 2021

Բասկետբոլի հավաքականի 5 անդամներ ազատվեցին զինծառայությունից |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Հայաստանի բասկետբոլի հավաքականի 5 անդամների ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Զինծառայությունից ազատվեցին Արկադի Սամվելի Սուրուջյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքայել Արայի Պողոսյանը, Արկադի Սուրենի Մկրտիչյանը և Անդրե Մ Քորիի Սփայթը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:

Այս անձինք Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի  խաղերին:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել