Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|
22:33 - 21 հուլիսի, 2021

Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

«Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար: Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել