ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|
21:30 - 21 հուլիսի, 2021

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Այս մասին հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել