Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան |tert.am|
21:13 - 21 հուլիսի, 2021

Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ընդգծել է, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները: Այս մասին նա հայտարարել է երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցազրույց տալու ընթացքում։ 

«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել