Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|
20:36 - 21 հուլիսի, 2021

Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Քննության առնելով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ Երևանում ապօրինի շինարարությամբ զբաղվող «կազմակերպված բանդայի» մասին, իրավապահները մերժել են քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հանցակազմ չկա։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսին հայտարարել էր, որ ապօրինի շինարարությամբ զբաղվող կազմակերպված «բանդա է գործում» Աջափնյակում։ Ըստ քաղաքապետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, երբ ոստիկանները զբաղված են եղել հասարակական կարգի ուժեղացված հսկողությամբ՝ հատկապես ընտրական տեղամասերի մոտ, կեսգիշերին Աջափնյակում ապօրինի կրպակներ են տեղադրվել։

Ավագանու նիստերից մեկում Մարությանն ասել էր՝ իրենց 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չի հաջողվել կանխել կրպակների տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել է մահակներով զինված և ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձ։

Այս գործով վարչական շրջանի ղեկավարը դիմել էր իրավապահներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել