ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|
14:06 - 21 հուլիսի, 2021

ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները վատ չեն ընթանում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները ԼՂ հարցով բանակցությունների եռակողմ ձևաչափում հայտնվելու մտադրության մասին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ԼՂ հարցով ձեռք են բերվել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բավականին էներգետիկ մասնակցությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել