tert.am: Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարակվելուց հետո պաշտպան Արամ Վարդևանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը:
Նա նաև ափսոսանք հայտնեց, որ արդարադատության հասնելը երկար տևեց՝ մեկ ամիս, որի ընթացքում անարդարության վկան եղան: Վարդևանյանի համոզմամբ՝ պրոֆեսորը երբեք չպետք է կալանավորված լիներ, բայց ի վերջո արդարությունը միշտ հաղթում է:
Պաշտպանը ներկայացրեց իրադարձությունների զարգացումները՝ նկատելով, որ դատավոր Մելիքսեթյանն առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց։
Արմեն Չարչյանը ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց:
comment.count (0)