Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ |azatutyun.am|
12:38 - 20 հուլիսի, 2021

Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել