Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա |armenpress.am|
10:27 - 20 հուլիսի, 2021

Աֆղանստանում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պալատի վրա |armenpress.am|

armenpress.am: Քաբուլում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:

Գործակալության տվյալներով՝ հրթիռները պալատի վրա արձակվել են Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց ներկա Էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ այլ բարձրաստիճան անձինք:

Զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու: Իր հերթին Աֆղանստանի 1TV հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել Է, որ պալատի մոտ երեք պայթյուններ են լսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել