Ջրհեղեղներ Բելգիայում և Գերմանիայում. Բելգիայում զոհերի թիվը հասել է 11-ի, Գերմանիայում անհայտ կորած է համարվում մոտ 1300 մարդ |tert.am|
10:12 - 16 հուլիսի, 2021

Ջրհեղեղներ Բելգիայում և Գերմանիայում. Բելգիայում զոհերի թիվը հասել է 11-ի, Գերմանիայում անհայտ կորած է համարվում մոտ 1300 մարդ |tert.am|

tert.am: Բելգիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

«Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահը, երեք փրկարար, որոնց նավակը շրջվել է ցեխային հոսքի մեջ, անհայտ կորած են համարվում», - ասված է նյութում:

Ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել