Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|
13:47 - 15 հուլիսի, 2021

Պղնձի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագիծը, որով ՀՀ կառավարությունը ցանկանում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել: 

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում՝ կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարկի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլիբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)։

Երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել