ՀՀ-ում օտարերկրացիների համար COVID-ի դեմ պատվաստումը հասանելի դարձնելը մարդասիրական և հակահամաճարակային նպատակով է. Ավանեսյան |1lurer.am|
13:03 - 15 հուլիսի, 2021

ՀՀ-ում օտարերկրացիների համար COVID-ի դեմ պատվաստումը հասանելի դարձնելը մարդասիրական և հակահամաճարակային նպատակով է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է COVID-19-ի դեմ ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման թեմային: Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է, որ այսուհետ վճարովի հիմունքով լինի օտարերկրացիների պատվաստումը:

«Տեսնելով, որ պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել՝ կառավարությունը նժարի վրա պետք է դնի մի փոքր վճարը պատվաստման դիմաց, և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում: Կարծում ենք՝ խելամիտ որոշում կկայացնի, և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի, իհարկե, եթե հետագայում հոսքերն այնպես մեծանան, որ իսկապես չկարողանանք կառավարել»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել