ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին |1lurer.am|
09:14 - 15 հուլիսի, 2021

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում:

Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:

Հատկանշական է, որ այցերը տեղի են ունեցել այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել