ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը
14:31 - 14 հուլիսի, 2021

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը:

Հուլիսի 13-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել