Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|
17:06 - 13 հուլիսի, 2021

Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքապետներին այսօր փորձում են կալանավորել, սա կապված է ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել:

«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել