Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|
14:41 - 13 հուլիսի, 2021

Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, և այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել ևս համայնքային հողի վրա՝ հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, և հատկապես այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որևէ կերպ չպետք է խնայենք, փորձենք տարբեր պատճառաբանություններ փնտրել, օրենքի բացերով բացատրել որևէ տեսակ անգործություն, որովհետև դա բերելու է շղթայական ռեակցիայի, որը մենք տեսանք Աջափնյակ վարչական շրջանում, երբ հայտնված 1-2 ինքնակամ շինությունները կամ կրպակները բերեցին մյուսների ավելացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե կարծում են, որ նմանատիպ շինությունների քանդման իրավակարգավորումը ճիշտ է։ 

«Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, և քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել․ ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, և եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասաց նա՝ նշելով նաև, թե ապօրինի շինությունների՝ վերջին շրջանի քանդման գործընթացը թեև ողջունելի է, սակայն հարց է առաջացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել