Ֆիրդուսի շենքի քանդման թույլտվություն քաղաքապետարանը չի տվել. շենքի հետ կապված ցանկացած աշխատանք ապօրինի կլինի |armtimes.com|
13:10 - 13 հուլիսի, 2021

Ֆիրդուսի շենքի քանդման թույլտվություն քաղաքապետարանը չի տվել. շենքի հետ կապված ցանկացած աշխատանք ապօրինի կլինի |armtimes.com|

armtimes.com: «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ Հանրապետության 46 հասցեի շենքը քանդվելու է, պատմամշակութային նշանակություն ունեցող շինությունից մնալու է միայն ճակատային հատվածը»: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստին բարձրաձայնեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ նշեց. «Եկեք արձանագրենք, որ քանդման թույլտվություն չկա, այս շենքի հետ կապված ցանկացած աշխատանք կլինի ապօրինի: Եթե կառուցապատողը քանդման աշխատանքներ սկսի, խնդրում եմ՝ մեր նոր պարեկային ծառայությունն ուշադիր լինի եւ թույլ չտա՝ առանց թույլտվության քանդման աշխատանքներ կատարվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել