«Իմ քայլը» կուսակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դադարեցնում է լիազորությունները |armenpress.am|
12:11 - 13 հուլիսի, 2021

«Իմ քայլը» կուսակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դադարեցնում է լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընդգրկված ավագանու անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,- հայտնեց Սարգսյանը և շնորհավորեց Քերոբյանին:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ Երևանի ավագանու՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել