armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումները ենթակա են մերժման։ Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նշենք, ՍԴ-ում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:
«Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի՞ են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։
Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության արդյունքները։
Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)