Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|
18:35 - 10 հուլիսի,2021

Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն ու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի տարածքում գործող հաքերային խմբավորումների կողմից ամերիկյան ընկերությունների դեմ իրականացվող հարձակումների թեման։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Բայդենը կոչ է արել իր ռուսաստանցի պաշտոնակցին գործուն միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի այն հաքերային խմբավորումների դեմ, որոնք ներթափանցում են ամերիկյան մասնավոր ընկերությունների ներքին ցանցեր, վերահսկողություն սահմանում դրանց հանդեպ և այդ ցանցերի բնականոն աշխատանքը վերականգնելու դիմաց փրկագին են պահանջում։

«Ես հստակորեն ասել եմ Ռուսաստանի նախագահին։ Մեր ակնկալիքը հետևյալն է՝ եթե հաքերային հարձակումները անգամ ուղղորդված չեն պետության կողմից սակայն կատարվում են Ռուսաստանի տարածքից, միևնույն է, ռուսաստանյան պաշտոնական մարմինները, ամերիկյան կողմից ստացված բավարար տեղեկատվության հիման վրա, պետք է հստակ քայլեր ձեռնարկեն», - հայտարարել է Բայդենը։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, սակայն, վերջին մեկ ամսում հաքերային հարձակումների հարցով ամերիկյան իրավապահ համակարգից որևէ դիմում Մոսկվայում չի ստացվել։ «Չնայած դրան ռուսական կողմը պատրաստ է այս հարցում համագործակցել Վաշինգտոնի հետ «տվյալների փոխանակման հատուկ խողովակների կիրառմամբ և առանց հարցը քաղաքականացնելու», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել