Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով |lragir.am|
13:51 - 09 հուլիսի, 2021

Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով |lragir.am|

lragir.am:  Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով, այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Կարանտինի երկարացման մասին նախագիծը կառավարությունում է, կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի։ Միանշանակ, պետք է երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել։ Այս պահին էլ ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հենց սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ։ Եվ, այո, վեց ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ մշակվում է և մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնեն նոր սահմանափակումների փաթեթ, որովհետև ինչքան էլ կորոնավիրուսով հիվանդացության թվերն այս պահին բարվոք են, սեպտեմբեր ամիսին աճ է կանխատեսվում՝ ուսումնական գործընթացի մեկնարկով պայհմանավորված։ Նախարարի պաշտոնակատարը չհերքեց, որ պատվաստումների հարցում ևս խստացումներ կլինեն։

«Փաթեթն այս պահին մշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի հանրությանը։ Որոշակի դեպքերում, եթե անձը չի պատվաստվում, պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Այո, բոլորս էլ պետք է գիտակցենք, որ այս համավարակը վերաբերում է ոչ միայն անհատի առողջությանն ու իրավունքին, այլ նաև հանրության։ Եվ մենք որևէ կերպ չպետք է թույլ տանք, որ ունենանք թվերի անկառավարելի աճ»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել