Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել․ Հայկ Մարությանը՝ Երևանում շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանելու մասին
10:55 - 09 հուլիսի, 2021

Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել․ Հայկ Մարությանը՝ Երևանում շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանելու մասին

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 
 
«Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:
 
Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,- ասված է Հայկ Մարությանի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել