Ռուստամ Բադասյանը հուլիսի 9-13-ը կլինի արձակուրդում
16:18 - 08 հուլիսի, 2021

Ռուստամ Բադասյանը հուլիսի 9-13-ը կլինի արձակուրդում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

Ռուստամ Բադասյանը արձակուրդում կլինի հուլիսի 9-13-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել