Այսօրվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 97 հազար 711 պատվաստում, երեկ՝ ռեկորդային թվով՝ 5 հազար 416 |azatutyun.am|
11:55 - 08 հուլիսի, 2021

Այսօրվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 97 հազար 711 պատվաստում, երեկ՝ ռեկորդային թվով՝ 5 հազար 416 |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան՝ ընդգծելով՝ պետք է պատվաստումների գործընթացն արագացնել։

«Այսօրվա դրությամբ իրականացվել է 97 հազար 711 պատվաստում։ Երեկ ունեցել ենք 5 հազար 416 պատվաստում՝ մեկ օրվա կտրվածքով, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք մինչև 2 հազար պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սա ռեկորդային ցուցանիշ համարեց։ «Հայաստանում երեկ ունեցել ենք մեկ օրվա պատվաստման ռեկորդային ցուցանիշ։ Այս ցուցանիշը չպիտի նվազի, առնվազն պետք է նույն մակարդակով մնա, որովհետև, եթե նույն մակարդակով մնա, մենք մեր դրած պլանային ցուցանիշը մինչև տարեվերջ կարողանում ենք իրագործել», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և չինական «Կորոնավակը»։ Նախարարի պաշտոնակատարն այսօր կրկին ընդգծեց՝ երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար և անձինք կարող են իրենք ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։

«Մենք ամենօրյա ռեժիմով տանում ենք աշխատանքներ պատվաստանյութի այլ տարբերակներ Հայաստան ներկրելու առումով», - տեղեկացրեց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել