Դատարանը քննում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|
13:50 - 07 հուլիսի, 2021

Դատարանը քննում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվում, այնտեղ է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: 

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյանը օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ է տրամադրել նրանց և  հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին: 

Բացի այդ Ավետիսյանը սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա հարկադրել նրան մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է ընտրությունների օրը կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել