Կադիրովն ինքնաառաջադրվել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում |tert.am|
16:23 - 06 հուլիսի, 2021

Կադիրովն ինքնաառաջադրվել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում |tert.am|

tert.am: Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովն իրեն առաջադրել է երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններին մասնակցության համար: Այս մասին ասվում է Չեչնիայի ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է Russia Today-ը:

«Այսօր՝  հուլիսի 6-ին, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատի Կադիրովը», - ասվում է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել