Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|
12:53 - 05 հուլիսի, 2021

Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։

«Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», - ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել