Իտալիայում բուժաշխատողները դատական հայց են ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ |tert.am|
21:30 - 04 հուլիսի, 2021

Իտալիայում բուժաշխատողները դատական հայց են ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ |tert.am|

tert.am: Իտալիայում 300 բուժաշխատողներ դատական հայց են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին պահանջը բողոքարկելու համար:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, գործը, որը ներկայացրել են Իտալիայի հյուսիսային շրջանների բժիշկները, կքննվի հուլիսի 14-ին: «Սա պատվաստվելուն դեմ հանդես եկողների պայքար չէ, այլ ժողովրդավարական պայքար է: Մենք ստիպում ենք մարդկանց ռիսկի դիմել պառնալիքով, որ իրենց այլև թույլ չեն տա զբաղվել իրենց մասնագիտական գործունեությամբ»,- ասել է սահմանադրական իրավունքի մասնագետ Ֆանիելե Գրանարա, որն օգնել է բացել գործը:

Նրան նաև տասնյակ մանկավարժներ են աջակցում, որոնց հեռացրել են աշխատանքից պատվաստվելուց հրաժարվելու համար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել