Համակեցության կանոնները խախտած քաղաքացին տուգանվել է
22:53 - 02 հուլիսի, 2021

Համակեցության կանոնները խախտած քաղաքացին տուգանվել է

Հուլիսի լույս 1-ի գիշերը Վերին Արտաշատ գյուղում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքերով գյուղ մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ հրավառությունը իրականացրել է գյուղի երիտասարդներից մեկը, որը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պահպանե՛լ համակեցության կանոնները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել