Բելգիայում կոչ են անում դադարեցնել Թուրքիային բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը, որոնք կիրառվել են ԼՂ հակամարտության ժամանակ |1lurer.am|
19:41 - 01 հուլիսի, 2021

Բելգիայում կոչ են անում դադարեցնել Թուրքիային բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը, որոնք կիրառվել են ԼՂ հակամարտության ժամանակ |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի խաղաղության և մարդու իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են անում դադարեցնել բելգիական ռազմական տեխնորոգիաների տրամադրումը Թուրքիային, և այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում շրջանային իշխանություններին սպառնացել են դիմել դատարան։ Այս մասին տեղեկացնում է The Brussels Times պարբերականը:

Շրջանային իշխանություններին հղած նամակում կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիայի օդուժը բելգիական տեխնոլոգիաները կիրառել են Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների ժամանակ:

Նշվում է, որ Բելգիայի Asco Industries, Sabca, Sonaca և Safran Aero Boosters ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիային պահեստամասեր են մատակարարում 2013-ից ի վեր:

«Այս բաղադրիչներն օգտագործվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ: Այն փաստը, որ բելգիական ռազմական տեխնոլոգիաները կիրառվել են այդ գործընթացներում, ոչ միայն անբարոյական է, այլև՝ անօրինական»,- նշվում է կազմակերպությունների նամակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել