«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը
15:20 - 01 հուլիսի, 2021

«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը

«Հայփոստը» և Ղրղզստանի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ղրղզստանի փոստի տնօրեն Էսեն Շերբոտոյևը Երևանի նորաբաց, վերաբրենդավորված 0019 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Հայփոստը» բարեփոխումների ճանապարհին է և նպատակ ունի ապահովել փոտային կապի արդյունավետ զարգացում: Մենք սկիզբ ենք դրել փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և միջազգային համագործակցությունների ընդլայնմանը, որոնցով մեր հաճախորդներին մշտապես կառաջարկենք նորարար և առաջադեմ լուծումներ»:

Կողմերը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն, մասնավորապես, փոստային, լոգիստիկ, ֆինանսական, բեռնափոխադրումների ոլորտներում: «Հայփոստի» և Ղրղզստանի փոստի նոր համագործակցությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման լոգիստիկան: Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

«Հայփոստը» և Ղրղզստանի փոստը քննարկել են աշխատանքային խմբեր ձևավորելու և կանոնավոր հանդիպումներ անցկացնելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել