Երևանի 54 բարձրահարկ շենքում կտեղադրվեն մատչելի վերելակներ պատերազմում հենաշարժողական վնասվածքներ ստացածների համար
12:26 - 01 հուլիսի, 2021

Երևանի 54 բարձրահարկ շենքում կտեղադրվեն մատչելի վերելակներ պատերազմում հենաշարժողական վնասվածքներ ստացածների համար

Երևանի 54 բարձրահարկ շենքում, որտեղ ապրում են Արցախյան պատերազմի ժամանակ հենաշարժողական վնասվածքներ ստացած անձինք, կտեղադրվեն տեղաշարժի համար մատչելի վերելակներ:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը»,- նշել է Մարությանը:

Նա տեղեկացրել է նաև, որ մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրվել: Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամսվա ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։

«Վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»,- հայտնել է Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել