Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|
16:16 - 30 հունիսի, 2021

Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ավարտել Է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին:

«Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել Է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները:

Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել Է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի:

Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն Է եղել:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել Է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն Է անցել իտալացի 50 հազար զինվորական:

ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել