Պատրաստ ենք ուժեղացնել համագործակցությունը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին |tert.am|
09:01 - 29 հունիսի, 2021

Պատրաստ ենք ուժեղացնել համագործակցությունը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ, այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել