Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի երկու առաջատարներից մեկն է |armenpress.am|
20:08 - 27 հունիսի, 2021

Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի երկու առաջատարներից մեկն է |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի այս մրցաշարի խաղային երկորրդ օրն Արոնյանն անցկացրեց 6 պարտիա, որոնցից երեքում հաղթեց այդ թվում նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, և երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այժմ Արոնայնը երկու առաջատարներից մեկն է 10 հնարավորից 7 միավորով: Նույնքան միավոր ունի նաև չին Դին Լիժենը:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել