Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|
10:35 - 25 հունիսի, 2021

Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել Է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին եւ կարգադրել Է (տրամադրել) դաշնային օգնություն ի լրումն տեղի իշխանությունների եւ նահանգի (իշխանությունների) ջանքերի արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքը փլվելու հետեւանքով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ երկրի Արտակարգ իրավիճակների դաշային վարչության կողմից: Հունիսի լույս 24-ի գիշեր 12-հարկանի շենք Է փլվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում Է անհայտ: Պատահարի շրջանում սահանափակված Է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հշեջ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել