Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի ակտիվացում է նկատվել. Ավանեսյան |1lurer.am|
15:00 - 24 հունիսի, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի ակտիվացում է նկատվել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, COVID-19-ի դեմ մյուս բոլոր պատվաստանյութերն իրականացվում են երկու դեղաչափով: Արդեն այսօր կանցնենք պատվաստման 70 հազար ցուցանիշը, և մենք տեսնում ենք ընտրություններից հետո անգամ այս երկու օրը տեմպի բավական ակտիվացում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝  նախընտրական իրավիճակով պայմանավորված, մարդկանց առաջնահերթությունները փոխվել են:

«Բայց հույս ունեմ, որ առաջիկայում կարձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այժմ COVID-ով պայմանավորված բավական լավ իրավիճակ է:

«Բայց այս իրավիճակը պահպանելու և համավարակին վերջակետ դնելու հարցում մեզ միայն պատվաստանյութը կօգնի»,- շեշտեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել