Ազգային-ժողովրդավարական բևեռը չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը
13:28 - 23 հունիսի, 2021

Ազգային-ժողովրդավարական բևեռը չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը

«Ազգային-Ժողովրդավարական բևեռի» խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։

Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել