Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
16:53 - 22 հունիսի, 2021

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել