Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը |armenpress.am|
12:02 - 22 հունիսի, 2021

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին:

Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության,  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված  և լիազորությունները վաղաժամկետ  դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը« կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու  Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել