tert.am: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ «շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը»։
Կարդալ ավելին՝ tert.am-ում։
comment.count (0)