Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք |24news.am|
21:38 - 21 հունիսի, 2021

Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք |24news.am|

24news.am: Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը դեռևս նույնն է, բայց եռակողմ համատեղ աշխատանք է տարվում: Այս մասին այսօր ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մոտ օրերս կունենանք փոփոխություններ՝ այն առումով, որ ռուս գործընկերներն իրենց ներկայությունը կհաստատեն այնտեղ, որոշակի գործընթացը կշարունակվի», - ասաց նա: 

Ճշտող հարցին՝ արդյո՞ք երկու կողմն էլ հետ պիտի քաշվեն, Սանոսյանը պատասխանել է.

«Համատեղ՝ և մերոնք, և նրանք»:

Նա նշել է, որ ինքը չի բանակցում, ուղղակի տեղեկություններ ունի, կան եռակողմ բանակցություններ, կա պրոցես, որ մարզում տեղի է ունենում վերջին առնվազն 20 օրվա ընթացքում: 

Դիտարկմանը, թե հարցի այս լուծման հետ կապված դժգոհություններ կան` ինչո՞ւ պետք է մենք մեր հողում հետ քաշվենք, Սանոսյանն արձագանքել է.

«Սա բավական լավ լուծում է՝ եղած պայթյունավտանգ իրավիճակին համահունչ, որ չունենանք ծեծկռտուք, կրակոցներ, միջադեպեր: Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել