Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան
21:03 - 21 հունիսի,2021

Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ելույթը ՔՊ հանրահավաքին․

«687 414 քաղաքացի վստահության քվե է տվել, պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Սա ձեր հաստատակամությունն է, որ փոխանցվել է մեզ։ Նաև պիտի արձանագրենք, 2021 թվականի հունիսի 20-ի արդյունքում մենք իշխանություն դառնալու հնարավորություն ենք ստացել ոչ միայն մեզ ընտրողների համար, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մենք ևս մի անգամ պիտի արձանագրեք, որ Հայաստանի ներսում թշնամիներ չկան․ կա՛ օրենք, և Սահմանադրության ու օրենքների առաջ բոլորը հավասար են դրանից բխող բոլոր հետևանքներով։

Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Մենք խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց հետևից։ Դա ամենևին նախընտրական խոստում չէր, դա Հայաստանի քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել