Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել
19:36 - 21 հունիսի,2021

Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021 թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջւադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շտաբի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել