Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր |armtimes.com|
12:35 - 21 հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։

Փաշինյանին ուղեկցում են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՏԿԱԻ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և ՔՊ այլ անդամներ:

Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել պատերազմում զոհվածների շիրիմներին, զրուցել ծնողներից մի քանիսի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել