Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ հունիսի 20-ի դրությամբ կատարվել է 64293 պատվաստում․ ԱՆ
10:36 - 21 հունիսի,2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ հունիսի 20-ի դրությամբ կատարվել է 64293 պատվաստում․ ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ կատարվել է 64293 պատվաստում։

Հիշեցում.

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել