Եթե անցողիկ շեմը հաղթահարի 2 ուժ, մանդատներ կստանա առավելագույն ձայներ հավաքած 3-րդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք․ ԿԸՀ պարզաբանումը
04:35 - 21 հունիսի,2021

Եթե անցողիկ շեմը հաղթահարի 2 ուժ, մանդատներ կստանա առավելագույն ձայներ հավաքած 3-րդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք․ ԿԸՀ պարզաբանումը

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատ են հարցնում՝ կապված «Պատիվ ունեմ» - ԲՀԿ անորոշության հետ։ Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիմումի հիման վրա ուրբաթ օրը ԿԸՀ-ն տվել է օրենքի պաշտոնական պարզաբանում։

Այսպիսով, եթե անցողիկ շեմը (կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների համար՝ 7) հաղթահարի միմիայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք»։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել