ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում
19:51 - 20 հունիսի, 2021

ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։ 

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։ 

Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել «Հայաստան» դաշինքի Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։ 

Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:

Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները: Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 

 

❗Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,

❗Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189

❗Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116

❗Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել